Ամերիկյան Միսիսիպի նահանգում բեռնատարի եւ երեխաներով լի կցասայլի մասնակցությամբ վթարի հետեւանքով 3 մարդ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NBC News հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել Չանքի փոքրիկ քաղաքում: Բեռնատարը մխրճվել է բաց կցասայլի մեջ, որում Հելոուին նշող երեխաներ եւ մեծահասակներ են եղել: 2 երեխա եւ 1 մեծահասակ են զոհվել, 7 վիրավոր կա: Վիրավորներին տեղափոխելու համար երեք ուղղաթիռ է պահանջվել:
Վթարի պատճառը չի հաղորդվում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:



























