2017 թվականին Հայաստանը 3.6 մլրդ դրամ կհատկացնի Հրազդանի ՋԷԿ-ից դեպի Որոտանի կասկադի ՀԷԿ նոր էլեկտրահաղորդման լարերի շինարարության շարունակության համար: Այս մասին ասված է պետբյուջեի 2017 թվականի նախագծում:
Այդ միջոցներով պլանավորվում է կառուցել նոր 230 կմ երկարությամբ 220 կՎ էլեկտրահաղորդման գիծ, որը միացնում է 2 շատ կարեւոր էներգետիկ օբյեկտները (Հայաստանի կենտրոնում՝ Հրազդան ՋԷկ-ը եւ հարավում՝ Որոտանի կասկադի ՀԷԿ-ը):
ՀԲ վարկային միջոցներով դրա համար 3.2 մլրդ դրամ է հատկացվել, Կառավարության միջոցներից՝ 434 մլն դրամ:



























