2016 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 413 ծառայողական քննություններ եւ փաստական տվյալների ստուգումներ: Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության 128 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.

- հայտարարվել է նկատողություն` 52,

- հայտարարվել է խիստ նկատողություն` 61,

- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 15:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2016 թ. 9 ամիսների ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 24 նյութեր:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ, այդ թվում ուսումնասիրվել եւ ամփոփվել են.

- ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավախախտումների եւ կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկատվությունը,

- ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:

Այսպես.

- 2016 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումներ թույլ տալու կապակցությամբ կատարվել են 1285 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով 558 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում նրանցից 31-ը կարգապահական տույժի կարգով ազատվել են ոստիկանությունում ծառայությունից:

- Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել են 30 քրեական գործեր 42 անձի վերաբերյալ:

12 անձի վերաբերյալ 12 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով:

2016 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են կարգապահական հանձնաժողովի 6 նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 23 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 22 նյութեր:

Նիստերի ընթացքում Հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ 3 ծառայողների նկատմամբ կիրառել «նկատողություն», 2-ի նկատմամբ` «խիստ նկատողություն», իսկ 18 ծառայողների նկատմամբ` «ազատում ոստիկանությունից» կարգապահական տույժերը: