2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում քաղցկեղից մահացության ցուցանիշը փոքր-ինչ կրճատվել է: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը:

Նրա խոսքով, եթե 2015 թվականի հունվար-սեպտեմբերին օնկոլոգիական հիվանդություններից մահացությունը կազմել է 4522 (մահվան դեպքերի 21.6%-ը), ապա 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 4036 (19.8%):

Մահացության ցուցանիշով առաջատարը կրկին սիրտ-անոթային հիվանդություններն են (2016թ. հունվար-սեպտեմբերին՝ 9788 կամ բոլոր դեպքերի 47.9%-ը): Շնչուղիների եւ մարսողական օրգանների հիվանդություններից մահացության դեպքերը կազմել են, համապատասխանաբար, 1668 եւ 1227 (8.2% եւ 6%), դժբախտ պատահարներից՝ 975 (4.8%), վարակիչ եւ վիրուսային հիվանդություններից՝ 189 (0.9%):

Ընդհանուր առմամբ, 2016 թվականի հունվար-սեպտեմբերին 20.427 մարդ է մահացել կամ 2.5%-ով պակաս՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Միաժամանակ, այդ ընթացքում բնակչության թիվը կրճատվել է 10.1 հազարով: