Չի կարելի չողջունել Ղարաբաղում տուժածների օգնության ֆոնդի հիմնումը: Այս մասին նոյեմբերի 9-ին լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նա հիշեցրել է, որ ստեղծվել է ֆոնդ, որտեղ աշխատող քաղաքացին 1000 դրամ կվճարի: Նոյեմբերի 8-ին դրա ստեղծման նախագծի մասին ՀՀ նախագահին զեկուցել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Մելիքյանի խոսքով՝ այդ համեստ միջոցները մեծ աջակցություն են բանակին: «Նպատակը համազգային է դառնում: Բանակի վիճակը պետք է մտահոգի մեզ բոլորիս»,- ասել է ՀՀԿ ներկայացուցիչը՝ չպարզաբանելով, սակայն, թե որն է այդ դեպքում իշխանության եւ առհասարակ պետության գործառույթը:
Նա նաեւ քաղաքացիներին կոչ է արել կամավոր գումար հանգանակել Թալիշ գյուղի դպրոցի եւ մանկապարտեզի վերականգնման ֆոնդին:
Թալիշ գյուղի դպրոցի եւ մանկապարտեզի վերականգնման համար «Արարատբանկում» բացվել է հաշվեհամար:
1510024941450400 (AMD)
1510024941450201 (USD)
1510024941450349 (EUR)
1510024941450158 (RUB




























