Վաշինգթոնում Ամերիկյան համալսարանի հարյուրավոր ուսանողներ, ի նշան նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի, այրել են ԱՄՆ մի քանի դրոշ, գրում է The Washington Post-ը:

Հաղորդվում է, որ դրանից զատ, ուսանողները տարբեր կարգախոսներ են վանկարկել՝ կոչ անելով վերջ դնել մուսուլմանների հանդեպ անհանդուրժողականությանն ու հարգել աֆրոամերիկացիների իրավունքները:

Պարբերականը հայտնում է, որ նման ակցիաներ են ընթացել նաեւ այլ նահանգներում՝ Քալիֆորնիայում, Քոնեքթիքութում, Հյուսիսային Կարոլինայում, Մասաչուսեթսում: