Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով շնորհավորել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցը, որի ժամանակ Էրդողանը շնորհավորել է նորընտիր նախագահին, նրան հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների նոր մակարդակի անցնելու հույս հայտնել։

Թուրքիայի նախագահը Թրամփին շնորհավորել է նաեւ Twitter-ի միջոցով։