Երեւանում այսօր՝ նոյեմբերի 10-ին, տղամարդու դի է հայտնաբերվել։

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ժամը 10։30-ի սահմաններում ահազանգ են ստացել, որ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ գտնվող վագոնում տղամարդու դի կա։ Դեպքի վայրում այժմ աշխատում են իրավապահ մարմինները։

Դեռեւս հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է տղամարդը մահացել։