Այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց գումարային փոխանցումներւը տարեկան կտրվածքով կրճատվել են գրեթե 35․1 մլն դոլարով ՝ կամ 28․3 տոկոսով։ այլ երկրներից փոխանցումների համեմատաբար փոքր՝ 12․6 մլն դոլարով՝ կամ 27․8 տոկոսով աճը չէր կարող փոխհատուցել «ռուսաստանյան» անկումը։

Արդյունքում Հայաստանում ֆիզիկական անձանց գումարային փոխանցումների ընդհանուր գումարը սեպտեմբերին կրճատվել է 22․5 մլն դոլարով կամ 13․3 տոկոսով։ Երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանից գումարային փոխանցումների անկումը պատկերավոր երեւում է ստորեւ ներկայացված գրաֆիկում (որում ներկայացված է երեք տարվա ընթացքում փոխանցումների դինամիկան, հունվար- սեպտեմբեր կտրվածքով)։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Բնականաբար Ռուսաստանից ոչ բոլոր փոխանցումներն էին դոլարով իրականացվում, դրա մի մասը ռուբլով էր։

Բայց դրանք ստացողները նույնպես վնաս են կրել, քանի որ դրամը ռուբլու հանդեպ ամրապնդվել է։

Եվ այսպես, ինչքա՞ն դրամ կարելի է ստանալ Ռուսաստանից Հայաստան ասենք 1000 ռուբլի փոխանցման դեպքում։ Հաշվարկների առաջին տարբերակում ուղարկողը Ռուսաստանում ռուբլին փոխանակում է ԱՄՆ դոլարի, իսկ ստացողը տեղում դոլարը դրամի է փոխանակում։ Երկրորդ տարբերակում՝ Ռուսաստանից փոխանցում են ռուբլով, որը հետո Հայաստանում դրամի են փոխանակում։

Ինչպես տեսնում ենք, վերջնական գումարներում, որոնք ներկայացված են մինչեւ տասնորդական նիշի ճշգրտությամբ, տարբերություն գրեթե չկա։ Հաշվի առնենք, որ թե Հայաստանում, թե Ռուսաստանում փոխարժեքը տարբերվում է ազգային արժույթների միջին պաշտոնական փոխարժեքից ( որով էլ հենց կատարվել է վերեւում ներկայացված հաշվարկը)։ Եթե ընտրենք արժույթի առքուվաճառքի օպտիմալ փոխարժեքը, ապա կարելի է մի քիչ լավացնել արդյունքը։ Սակայն մեր աշխատանքային միգրանտները դժվար թե այդքան շատ ազատ ժամանակ ու հնարավորություն ունենան։

Վերջին տարիներին Ռուսաստանից գումարային փոխանցումների դինամիկայի վրա՝ արտահայտված ԱՄՆ դոլարով, բացասաբար են ազդել մի շարք գործոններ։ Առաջին հերթին՝ դոլարի հանդեպ ռուբլու թուլացումը։ Ինչպես հայտնի է, վերջին տարիներին ռուսական ռուբլու փոխարժեքը մեծամասամբ որոշվում էր նավթի համաշխարհային գներով։

Սեպտեմբերի դրությամբ, երեք տարում Brent էտալոնային նավթի գինը բարելի դիմաց 108 դոլարից իջել է 49 դոլարի, այսինքն 2․2 անգամ էժանացել է։ Հիշեցնենք, որ նավթի Urals արտահանվող տեսակը Brent–ի հանդեպ դիսկոնտով է վաճառվում։ Հնարավո՞ր է, որ նավթի համաշխարհային գները նախկին նիշերին վերադառնան։ Պատասխանը ավելի շուտ բացասական է, ինչը հույս չի տալիս, որ ռուբլին կվերադառնա ելման դիրքերին։

Մյուս գործոնները, որոնք պայմանավորել են փոխանցումների անկումը, կապակցված են Ռուսաստանի ներտնտեսական իրավիճակով։ Մասնավորապես զբաղվածության խնդիրներով, նաեւ գնաճի արագ տեմպերի հետեւանքով երկրում իրական աշխատավարձի կրճատումով։