«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի Մոսուլ քաղաքում երկու օրվա ընթացքում ավելի քան 60 խաղաղ բնակչի մահապատժի են ենթարկել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերի վարչության հաղորդագրությունը:

Վարչության տվյալներով՝ երեքշաբթի ԻՊ-ն «Մոսուլում 40 խաղաղ բնակչի է սպանել՝ Իրաքի անվտանգության ծառայություններին աջակցության մեղադրանքով»: Նույն երեկոյան եւս մեկ մարդու հրապարակային մահապատժի են ենթարկել, այսպես կոչված, «դատարանի» վճռով՝ բջջային հեռախոս օգտագործելու համար:

Բացի այդ, չորեքշաբթի երեկոյան ԻՊ-ն Մոսուլի հյուսիսում եւս 20 խաղաղ բնակչի է սպանել: