Ստամբուլի օդանավակայանի մաքսային բաժնում թմրանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման են ենթարկվել Նիգերիայի երկու քաղաքացիներ, որոնց ստամոքսում հայտնաբերված թմրանյութի քանակը զարմացրել է թուրք իրավապահներին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի օդանավակայում երկիր մտած 2 նիգերիացու արտաքին խուզարկության ժամանակ ոչինչ չի հայտնաբերվում, սակայն իրավապահները խիստ կասկածելով, որ նրանք թմրանյութ են տեղափոխում, երկու նիգերիացիներին տեղափոխել են մաքսային հսկողության հատուկ գոտի։

Հատուկ սարքարավորումներով ստուգելու ժամանակ իրավապահները շոկի մեջ են հայտնվել, քանի որ տղամարդկանց ստամոքսներում մեծ քանակությամբ թմրանյութ է եղել։

Պարզվել է, որ տղամարդկանց ստամոքսում եղել է 115 պահպանակների մեջ ընդհանուր 1 կգ 300 գրամ հերոին:

Թմրանյութերն առգրավվելուց հետո տղամարդկանց բանտ են տեղափոխել։