Պետք չէ ասել, որ հազար դրամը փող չէ, եւ յուրաքանչյուրը կարող է այդքան վճարել: Այս մասին նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ապահովագրական վճարների մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա խոսքով՝ ցածր աշխատավարձ ստացող Երեւանի բնակչի համար դա մի ամբողջ շաբաթ տրանսպորտով երթեւեկելու գումար է:

«Եվ եթե ինչ-որ մեկն այդ հազար դրամը չի էլ նկատում, ապա շատերի համար դա ամենաանհրաժեշտ բաների համար ծախսերի մի մասն է: Ամենահամեստ հաշվարկներով՝ ստվերային տնտեսությունից ընդամենը 1 տոկոս կրճատելով տարեկան կարելի է հարկերի տեսքով 20 մլն դոլար ավել հավաքագրել: Այդ փողերն էլ ուղղեք զինվորականների օգնությանը»,- ասել է Քոքոբելյանը: