Ռուսաստանի ու Թուրքիայի վարչապետները պայմանավորվել են աշխատանքային հանդիպում անցկացնել դեկտեմբերի 6-ին, Մոսկվայում։ Դմիտրի Մեդվեդեւը կհանդիպի Բինալի Յըլդըրըմի հետ ՝ քննարկելու համար ռուս- թուրքական համագործակցության հարցերը տնտեսության ու առեւտրի ոլորտում, հայտնում է Life–ը։
«Կառավարությունների ղեկավարները քննարկելու են ռուս- թուրքական հարաբերությունների հիմնական հարցերը ՝ շեշտադրելով առեւտրատնտեսական ու ներդրումային փոխգործակցությունը, քննարկելու են համատեղ նախագծերը էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի ու այլ ոլորտներում»,- հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։




























