ԵՄ երկրները նախնական հաստատել են Ուկրաինայի հետ անվիզա ռեժիմի ներդրումը, հայտնում է Reuters–ը։
Ճշգրտում են, որ ուկրաինացիների համար վիզաների չեղարկումը դեռ նախատեսված է եվրոպական երկրներ կարճատեւ ուղեւորությունների համար։
Օգոստոսի վերջին հայտնել էին, որ Եվրախորհրդարանում գրանցվել է բանաձեւի նախագիծ՝ Ուկրաինան այն երկրների ցանկ մտցնելու մասին, որոնց քաղաքացիներին վիզային պահանջներ չեն ներկայացվում։




























