Ռուսաստանը ՆԱՏՕ-ից վախենալու պատճառ չունի։ Այս մասին նոյեմբերի 17-ին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ջեմի Շին։

ԱՆդրադառնալով այն հարցին՝ արդյոք Ռուսաստանի ու Հայաստանի ուժերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը չի անդրադառնա Հայաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի վերաբերմունքի վրա ՝ Ջեմի Շին հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ շատ լավ համագործակցություն ուներ։ «Մենք միասին եղել ենք Բալկաններում, Ռուսաստանը օգնել է մեզ Աֆղանստանում՝ թմրադեղերի շրջանառության կանխման ոլորտում։ Երբեմն մենք մոռանում եմք, որ Ղրիմի ապօրինի բռնակցումից առաջ մենք ծրագրում էին իրականացնել ՆԱՏՕ- Ռուսաստան համատեղ գործողությունը Միջերկրական ծովում»,- նշել է Ջեմի Շին։ ՆԱՏՕ- Ռուսաստան խորհրդի շրջանակում երկխոսությունը, հավելեց նա, հիմա էլ է շարունակվում։ «ՆԱՏՕ-ն միանգամայն արդարացիորեն պաշտպանվում է Ռուսաստանից, պահպանում է երկխոսությունը, փորձելով համոզել Ռուսաստանին, որ անիմաստ է գնալ դիմակայության ու կարելի է վերադառնալ երկու կողմերի համար արդյունավետ համագործակցության ուղի»,- հայտնել է ՆԱՏՕ- ի ներկաացուցիչը։

Եթե խոսքը Հայաստանի նման երկրների մասին է, շարունակեց Ջեմի Շին, որոնք ունակ են լավ հարաբերություններ պահպանել թե Ռուսաստանի, թե ՆԱՏՕ-ի հետ, ապա դա մեզ հիմք է տալիս մտածելու, որ Եվրոպան այնքան պառակտված չէ, որքան թվում է։ «Դա մեզ հույս է ներշնչում, որ մենք կկարողանանք վերականգնել եվրոպական անվտանգության ճարտարապետությունը։ Դա նաեւ մեսիջ է Ռուսաստանին այն մասին, որ ՆԱՏՕ-ի հետ լավ հարաբերությունները երկիրը ավտոմատ կերպով հակառուսական չեն դարձնում։ Եվ դա եւս մեկ պատճառ է համոզվելու, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ից վախենալու պատճառ չունի»,- ամփոփեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 14-ին ստորագրել է կարգադրություն, որով հավանություն է տալիս Ռուսաստանի ու Հայաստանի ուժերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրին։