ՆԱՏՕ–ի գագաթնաժողովը չի հետաձգվել, քանի որ դրա անցկացման կոնկրետ ամսաթիվ նշված չէր։  Այս մասին նոյեմբերի 17-ին Երեւանում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ջեմի Շին՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե արդյոք գագաթնաժողովի հետաձգումը պայմանավորված է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությամբ։

Նրա խոսքով՝ ԱՄՆ–ում լինելու է նոր վարչակազմ։ «Մենք միշտ գագաթնաժողով ենք հրավիրում դրանից հետո, որպեսզի ամրապնդենք մեր տրանսատլանտյան կապերը։ Եվ դա ամեն դեպքում տեղի կունենար՝ անկախ այն բանից, թե կհաղթեին հանրապետականները, թե դեմոկրատները։ Վստահ եմ, որ 2017-ին ՆԱՏՕ–ի գագաթնաժողովը ամեն դեպքում կկայանա»,– ասել է Ջերեմի Շին՝ հավելելով, որ նպատակահարմար է այն անցկացնել այն ժամանակ, երբ անդամ երկրները պատրաստ կլինեն դրան։