Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեծ վստահություն է վայելում, Գերմանիայի քաղաքացիները պետք է գնահատեն նրան, ասել է ԱՄՆ գործող նախագահ ԲԱրաք Օբաման ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նաեւ ասել է, որ պետք չէ թերագնահատել մարդկանց վրա գլոբալիզացիայի ազդեցության հետեւանքները։
«Եթե համաշխարհային տնտեսությունը չի արձագանքում մարդկանց, որոնք իրենց լքված են զգում, եթե անհավասարությունը աճում է, ապա, ինչպես տեսնում ենք, զարգացած արդյունաբերական երկրներում պառակտումն էլ կշարունակի աճել», -հայտնել է ԱՄՆ նախագահը։




























