ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների ժամանակ քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման կարեւորությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք քնարկել ենք, որ պատժամիջոցները անհրաժեշտ է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի կատարել մինսկյան պայմանավորվածությունները»,- հայտնել է նա Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել են ԱՄՆ առաջատար հեռուստաալիքները։




























