Առնվազն 73 մարդ է զոհվել ու 110- ն էլ տուժել Մոզամբիկում վառելիքի փոխադրման համար նախատեսված ավտոցիստերնի պայթյունի հետևանքով, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Մալավիի հետ սահմանին։
Մարդիկ փորձում էին շրջված բենզատար մեքենայից թափել վառելիքը, երբ տեղի է ունեցել պայթյունը։ Բենզատար մեքենան վառելիքը Մալավի էր տանում Բեյրա քաղաքից։




























