Եվրախորհրդարանը նոյեմբերի 24-ին՝ Ստրասբուրգում լիագումար նիստի ժամանակ,  քվեարկության կդնի բանաձեւը, որը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունների կասեցման կոչ է հղում Եվրամիությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Բանաձեւի նախագծի քննարկումը կկայանա նոյեմբերի 22-ին, իսկ քվեարկությունը՝ նոյեմբերի 24–ին»,– ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ բանաձեւը պարտադիր բնույթ չի կրում։