Գերմանիայում կտրուկ աճել է Թուրքիայից ապաստան փնտրողների թիվը։ 2016 հունվար–հոկտեմբեր ժամանակահատվածում գրանցվել է Թուրքիայի քաղաքացիների 4437 միջնորդություն փախստականի կարգավիճակ ստանալու համար, հայտնում է DW–ն։ Անցյալ տարի եղել է 1767 միջնորդություն, իսկ 2014-ին՝ 1806։

Այդ միտումը նկատվում է ապաստան փնտրողների նախնական բաշխման համակարգի տվյալների վերլուծության ֆոնին։ Եթե ընթացիկ տարվա առաջին կեսին ամսական գրանցվում էր ավելի քան 350 փախստական, ապա օգոստոսին՝ 375, սեպտեմբերին՝ 446, հոկտեմբերին՝ 485։

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո մեծացրել են ընդդիմության դեմ ճնշումները։