Ֆիլիպիններում կառավարական ուժերի եւ մուսուլման ծայրահեղականների միջեւ բախումներից զոհվել է 14 մարդ, հայտնում է AP–ը՝ վկայակոչելով ֆիլիպինցի զինվորականներին։
Աղբյուրների համաձայն՝ բախումների ժամանակ սպանվել է «Աբու Սայաֆ»–ի 10 գրոհային, կառավարական զորքերն ունեն 4 զոհ, 9 վիրավոր։




























