Հնդկաստանի 54-ամյա արտգործնախարար Սուշմա Սվարաջը քրոնիկ շաքարախտ ունի։ Նոյեմբերի 15-ին նա Թվիթերում  գրել էր, որ դիալիզի է ենթարկվում երիկամի չաշխատելու պատճառով։ Սոցցանցերի օգտատերերն անմիջապես արձագանքել են՝ առաջարկելով իրենց երիկամը փոխպատվաստել։

ВВС–ն շփվել է 24-ամյա ինժեներ Քեմրաջ Շարմայի հետ, որն արձագանքել էր նախարարի թվիթին։ «Ես շատ երջանիկ մարդ են, այդ պատճառով ես կարող եմ իմ երիկամն առաջարկել տիկին Սվարաջին։ Նա շատ բան է արել Հնդկաստանի  համար թե՛ երկրի ներսում, թե՛ արտասահմանում»,– ասել է Շարման։