Եվրոպան եւ Ամերիկան միմյանց կարիքն ունեն։ Այս մասին ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
Նրա խոսքով՝ անվտանգ եւ բարգավաճ Եվրոպան նշանակում է ավելի ապահով եւ բարգավաճող ԱՄՆ։ «Մենք չպետք է մոռանանք այդ մասին, հատկապես ներկայիս խառը ժամանակներում»,– ասել է նա։
«Ռուսաստանը շարունակում է խախտել միջազգային իրավունքը։ Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում անհանգիստ է։ Փախստականներն ու միգրացիոն ճգնաժամը։ Միջազգային ահաբեկչությունը, հիբրիդային պատերազմները եւ կիբեր հարձակումները։ Դրանք մարտահրավերներ են, որոնք պահանջում են միասնություն եւ վճռականություն եւ համախմբվածություն»,– ասել է Սթոլթենբերգը։




























