ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը վստահ է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կպահպանի դաշինքում ԱՄՆ առաջատարությունը։ Նա հույս ունի մոտ ժամանակներս զրուցել Թրամփի հետ, փոխանցում է Reuters–ը։

«Ես բացարձակապես վստահ եմ, որ Թրամփը կպահպանի ՆԱՏՕ–ում ԱՄՆ առաջատարությունը»,– ասել է նա՝ հավելելով, որ իր թիմը կզբաղվի ԱՄՆ նոր նախագահի հետ բանակցություններ կազմակերպելու հարցով։

Սթոլթենբերգի խոսքով՝ ինքը մտադիր է Թրամփին տեղյակ պահել այն մասին, որ Եվրոպայի պաշտպանական ծախսերի աճը իր առաջնայնություններից մեկն է։ Նա նաեւ նշել է, որ հիմնական խնդիրը երկրների ֆինանսների նախարարներին համոզելն է։ «Պաշտպանական ծախսերի աճի անհրաժեշտությունն առաջանում է լարվածության աճի դեպքում»,– ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը՝ որպես օրինակ բերելով ԻՊ–ի կողմից սպառնալիքները։