ՆԱՏՕ–ի մի քանի թուրք սպաներ ապաստան են խնդրել։ Այս մասին ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ նշելով, որ մտադիր է նոյեմբերի 20-ին Ստամբուլում բարձրացնել մարդու իրավունքների ոտնահարումների հարցը, հայտնում է Reuters–ը։
Նրա խոսքով՝ ապաստան տրամադրելու հարցը պետք է լուծեն այն երկրները, որտեղ ապրում են այդ սպաները։ Սթոլթենբերգը Թուրքիային կոչ է արել հարգել օրենքի գերակայությունը։




























