Բրյուսելի ամենահայտնի «Տուր ըն Թեքսի» ցուցասրահում նոյեմբերի 17-ին կայացել է Արցախի զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդեսի բացման արարաղությունը:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը, Ֆրասնիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, Եվրախորհրդարանի մի շարք պատգմավորներ:
Ցուցահանդեսին գործում է նաեւ զբոսաշրջային տաղավար, որտեղ ներկաներին բաժանվում էր Արցախի զբոսաշրջության մասին պատմող գրականություն, ֆիլմերով սկավառկաներ, քարտեզներ եւ այլն: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել նաեւ հանդիպում բելգիական որոշ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր հետաքրքրված էին Արցախի զբոսաշրջային ներուժով:
ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաեւ Բրյուսելում ԼՂՀ մշտական ներկայացուցիրչը մի շարք հանդիպումներ են ունեցել ցուցահանդեսի մասնակից բարձրաստիճան հյուրերի հետ:
25 տեղեկատվական պաստառներից բաղկացած ցուցահանդեսը ներկայացնում է Արցախի զբոսաշրջության ներուժը՝ պատմամշակութային ժառանգությունը, խոհանոցը, գյուղական կյանքը, մշակութային իրադարձությունները եւ այլն: Հանրության համար ցուցահանդեսը բաց է լինելու 3 օր՝ մինչեւ նոյեմբերի 19-ը ներառյալ:
Ցուցահանդեսը կազմակերպվել է ՂՀ ԱԳՆ, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՀՅԴ Հայ Դատի Հանձնախմբի Եվրոպայի գրասենյակի համատեղ ջանքերով:






























