Ուկրաինայի նախագահի շրջապատում քննարկվում է Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստան արտահանձնելու տարբերակը, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցված։ Այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»–ն՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմում իր աղբյուրները։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Սահակաշվիլիին չեն կարող զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից (դա հնարավոր է միայն երկրորդ երկրի քաղաքացիության դեպքում), այդ պատճառով հիմա նրան երկրից վտարելու համար դիտարկվում է նրան վրացական կողմի դիմումի հիման վրա արտահանձնելը։




























