ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ԵՄ առաջնորդները Բեռլինում հանդիպման ժամանակ պայմանավորել են համատեղ աշխատել այնպիսի բազմակողմ կազմակերպություններում, ինչպիսին ՆԱՏՕ–ն է։ Նրանք ընդգծել են տրանսատլանտյան օրակարգի առաջմղման անհրաժեշտությունը, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը։
«Առաջնորդները պայմանավորվել են համատեղ աշխատել տրանսատլանտյան օրակարգի հարցերի շուրջ։ Մասնավորապես, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ապահովել իրավիճակի կայունությունը, աջակցել Սիրիայում եւ Ուկրաինայի արեւելքում հակամարտությունների դիվանագիտական լուծմանը։ Առաջնորդները նաեւ պայմանավորվել են համատեղ աշխատել այնպիսի բազմակողմ կազմակերպություններում, ինչպիսին ՆԱՏՕ–ն է»,– ասված է հայտարարության մեջ։




























