Աֆղանստանի Ֆարահ նահանգում ոստիկանական տեղամասի վրա թալիբների հարձակումից զոհվել է 13 ոստիկան։

«Կեսգիշերին մոտ գրոհայինները սկսել են հարձակումը Բաքվայի շրջանում։ Հարձակման հետեւանքով զոհվել է ոստիկանության 13 աշխատակից»,– Xinhua գործակալությանն ասել է նահանգային ոստիկանապետ Մուհամմեդ Գոուսը։

Ոստիկանությունն արդեն հետաքննություն է վարում։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել են թալիբները։