Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր կլինի կնքել հարավային Կուրիլյան 4 կղզիների պատկանելիության հարցը լուծելուց հետո, ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Եսիխիդե Սուգան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ամբողջ կառավարությունն աշխատում է խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ այն բանից հետո, երբ կպարզվի 4 կղզիների պատկանելիության հարցը»,– ասել է նա։ Այդ հարցը ակտիվորեն քննարկվում է Ճապոնիայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցի կապակցությամբ, որը կայանալու է դեկտեմբերի 15-16–ը։

Նշենք, որ Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչեւ հիմա խաղաղության պայմանագիր չի կնքվել տարածքային վեճի պատճառով։