ԱՄՆ–ի եւ ԵՄ անդամ երկրների 5 խոշորագույն պետությունների առաջնորդները համաձայնության են եկել հակառուսական պատժամիջոցների պահման հարցում։ Նոյեմբերի 18-ին՝ Բեռլինում Բարաք Օբամայի, Անգելա Մերկելի, Ֆրանսուա Օլանդի, Իտալիայի, Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետների հետ բանակցություններից հետո, հանդիպման մասնակիցները միասնական կարծիք են հայտնել, որ պատժամիջոցները պետք է պահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի կատարում Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։
Փաստաթուղթը մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, որ Ուկրաինայի արեւելքում կնքած ոչ մի հրադադար երկար ժամանակ չի պահպանվել։ Դրանում ընդգծվում է անվտանգության ապահովման եւ Դոնեցկում ու Լուգանսկում ազատ ընտրությունների անհրաժեշտությունը։




























