Դատարանը 61 հազար ռուբլով տուգանել է Gelandewagen–ով փողոցային մրցարշավների մասնակից Մառա Բաղդասարյանին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնել է Սավելովսկի շրջանի դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոն։

Տիմոշենկոյի խոսքով,  Բաղդասարյանի նկատմամբ առկա  51 վարչական նյութերից 36-ն արդեն քննվել է։ Որպես պատիժ սահմանվել է 595 ժամ պարտադիր աշխատանքներ, 105 հազար ռուբլու չափով վարչական տուգանք, նաեւ 10 ու 14 օրվա վարչական կալանք։ 10 օրվա կալանքը Բաղդասարյանն արդեն կրել է։

Աղջկան ձերբակալել էին նոյեմբերի 6-ին Մոսկվայում, Լենինի պողոտայում։ Նա խախտել էր մեքենայի կայանման կանոնները, նրան նաեւ մեղադրում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքը չվճարելու մեջ։

Բաղդասարյանը Mercedes-Benz Gelandewagen ամենագնացով «ոսկե երիտասարդության» մրցարշավների մասին քրեական գործով ականատես Է։ Մրցարշավին մասնակցելու ու կանոնները խախտելու համար նա արդեն 10 օրով կալանավորվել է։ Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Բաղդասարյանը սպառնացել է հրապարակել ոստիկանների հետ բանակցությունների ձայնագրությունը, որոնք իբրեւ 500 հազար դոլար էին շորթում ամենագնացի սեփականատեր Ռուսլան Շամսուարովից։