Բիշքեքում հրդեհ է բռնկվել «Ալա Տօօ» ակվապարկի շենքում, հրդեհի մակերեսը կազմում է 800 քառ մետր, հայտնում է Sputnik գործակալությունը։
Ղրղզստանի ԱԻՆ-ի տվյալներով հրդեհի մասին ահազանգը «101» ծառայությունը ստացել է տեղի ժամանակով ժամը 20։17-ին։ Տեղում աշխատում է հրշեջ ծառայության չորս հաշվարկ։
Շտապ օգնության կայանից հայտնել են, որ ակվապարկի տարածքից կանչ չեն ստացել։ Գործակալության փոխանցմամբ՝ դեռ հայտնի չէ, արդյոք հրդեհի բռնկման պահին շենքում այցելուներ եղել են, թե ոչ։




























