ԱՄՆ Ֆրագսթաֆ քաղաքի ոստիկանության աշխատակից Ջեֆ Բոնարը մի կնոջ է ծեծել։ Ձերբակալության ժամանակ կին կասկածյալը նրան դիմադրել էր, կրկնելով, որ գիտի իր իրավունքները ու որ ոստիկանը իրեն ձերբակալելու օրինական հիմքեր չունի։ Ոստիկանը մի քանի անգամ պահանջել է, որ կինը ենթարկվի իրեն, բայց հետո նյարդերը տեղի են տվել ու նա բռունցքով հարվածել է կնոջ դեմքին։

Ոստիկանի նկատմամբ ծառայողական ստուգում է սկսվել։ Նա ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից։