Արգենտինայի Սան Իսիդրո քաղաքում վարորդը ավտոտեսուչին մոտ 400 մետր տարել է իր ավտոմեքենայի կապոտի վրա։ Միջադեպի տեսագրությունը հրապարակել է Sky New հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին Բուենոս Այրեսի արվարձաններից մեկում։ Ոստիկանը կանգնեցրել էր ավտոմեքենան ու պարզել, որ ղեկի մոտ նստած կինը վարորդական իրավունք չունի։ Տեսուչը փորձել է ձերբակալել նրան, բայց կինը ավտոմեքենան վարել է ուղիղ նրա վրա։
Երբ մեքենան արդեն մոտ 400 մետր տարածություն էր անցել, ավտոտեսուչը ռիսկի է գնացել ու ցատկել ընթացքի մեջ գտնվող մեքենայից, ինչի հետեւանքով ծնկի վնասվածք է ստացել։ Կնոջը կալանավորել են ու մեղադրել մահափորձի մեջ։




























