Հակահրդեհային հրակայուն փրփուրի ծովը հեղեղել է Քալիֆորնիայի Սան Խոսեի օդանավակայանի պահեստին կից փողոցները, հայտնում է BBC–ն։
Հրշեջ ծառայության տվյալներով՝ հրակայուն փրփուրի արտանետման համակարգը միացել էր օդանավակայանի հակահրդեհային ազդանշանում անսարքությունների պատճառով։ Քաղաքի բնակիչներին նախազգուշացրել են, որ փրփուրին դիպչել չի կարելի մաշկի վրա ցան դուրս տալու պատճառով։ Փրփուրի հոսքը հաջողվել է կանգնեցնել։




























