ԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը Աֆղանստանի արեւելքում ավիահարվածից սպանվել է, հայտնում է Khaama Press–ը։

Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ Մուլլա Բոզորգ անունով ԻՊ հրամանատարը եւ նրա 7 զինակիցները սպանվել են Նանգարհարի նահանգում անօդաչու սարքի հարվածից։ Գործողության ընթացքում ոչնչացվել էնպայթուցիկներ, զենք եւ զինամթերք։