Հոլանդական հատուկ ծառայությունների փորձագետները կարծում են, որ ԻՊ ահաբեկչական խմբավորումը Եվրոպայում 60-80 օպերատիվ անդամ ունի, որոնց առաջադրանքը հարձակումներ իրականացնելն է։ Այս մասին Associated Press–ի հետ զրույցում ասել է ահաբեկչության դեմ պայքարի եւ անվտանգության հարցերի ազգային համակարգող Դիք Շոֆը, փոխանցում է ՌԲԿ–ն։
Նրա խոսքով՝ ԻՊ հավաքագրված զինյալները խմբավորումից հաղորդագրություններ են ստանում, որոնցում իրենց խնդրում են չգալ Սիրիա եւ Իրաք, այլ հարձակումներ պատրաստել Եվրոպայում։

Այդ գործընթացի արդյունքներից մեկը, Շոֆի խոսքով, այն է, որ վերջին ամիսներին ԻՊ–ը օտարերկրյա գրոհայինների շրջանում չի մեծացրել ի թվակազմը, սակայն այն փաստը, որ նրանք աշխարհով մեկ չեն տեղաշարժվում, չի նշանակում, որ սպառնալիքը նվազել է։

«Մենք արձանագրել ենք, որ 294 ահաբեկիչներ մեկնել են Իրաք եւ Սիրիա, եւ նրանցից 190-ը դեռ այնտեղ են»,– ասել է Շոֆը՝ նշելով, որ հիմա երկրում 4-5 հազար օտարերկրյա զինյալ կա