ԱՄՆ Նեւադայի նահանգում հիվանդին տեղափոխող Piper PA 31 սանիտարական օդանավի վթարից 4 մարդ է զոհվել, հայտնում է Elko Daily Free Press–ը։
Հաղորդվում է, որ վթարվել է բժշկական օդանավը, որը սրտի կաթվածով հիվանդին Էլկո քաղաքի օդանավակայանից պետք է հասցներ հիվանդանոց։ Օդանավում եղել է անձնակազմի 2 անդամ, մեկ բուժքույր եւ հիվանդը։ Նրանք բոլորը զոհվել են։
Օդանավն ընկել էր կայանատեղիի վրա եւ վնասել մի քանի մեքենա։ Միջադեխի պատճառները պարզվում են։




























