Տասնյակ հազարավոր ցուցարարներ 4–րդ շաբաթն անընդմեջ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում ցույցի են դուրս գալիս՝ պահանջելով նախագահ Պակ Կըն Հեի հրաժարականը, փոխանցում է BBC–ն։
Նախագահը հրաժարվում է հեռանալ սկանդալից հետո, որը ծագել էր իր ընկերուհու՝ պետության գործերին միջամտելու մասին լուրերի տարածվելուց հետո։
Դեռեւս բողոքի ակցիաները հիմնականում խաղաղ են ընթանում, սակայն փողոցներում մեծաթիվ ոստիկաններ, ավտոբուսներ եւ բեռնատարներ փակում են դեխի նախագահական նստավայր տանող փողոցը։




























