Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հարցաքննել են Եվրամայդանի ժամանակ հանցագործությունների գործով, հայտնում է hromadske.ua–ն։

Հարցաքննությունը պետք է կայանար նոյեմբերի 29-ին Ուկրաինայի գլխավոր դատախազության տարածքում, սակայն կայացել է նոյեմբերի 18-ին նախագահի աշխատավայրում։

Հարցաքննությունը տեւել է 6 ժամ։ Նախագահին հարցաքննել են Մայդանի գործի մի քանի դրվագով։

Հատուկ հետաքննությունների դեպարտամենտի պետ Սերգեյ Գորբատյուկը հայտնել է, որ Մայդանի գործով հետախուզվում է 70 կասկածյալ՝ սկսած նախկին նախագահ Յանուկովիչից, վերջացրած բերկուտի ջոկատայիններով։