Շվեյցարիայում ՌԴ դեսպանատունը երկրի ԱԳՆ բողոքի նոտա է հղել շվեյցարական ՌՕՈւ կործանիչների՝ «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատի օդանավին մոտենալու կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Դեսպանատանը տարակուսանք են հայտնել եւ խնդրել են բացատրություն տալ այդ կապակցությամբ։ «Ռուսական օդանավին կործանիչների մոտենալու կապակցությամբ ԱԳՆ է ուղարկվել նոտա, որում տարակուսանք է հայտնած եւ բացատրություններ են պահանջվում, քանի որ թռիչքի համար թույլտվությունը ստացվել էր նախապես»,– ասել են դեսպանատնից։




























