Իրավաբան Ամալ Քլունին քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության որոշ ասպեկտներ: Այս մասին գրում է Just Jared-ը:
Նա, մասնավորապես, նշել է, որ Թրամփի որոշ գաղափարներ մտահոգություն են առաջացնում: Նրա խոսքով՝ Թրամփի գաղափարն այն մասին, որ ԱՄՆ մուտք գործելիս մահմեդականները պետք է «կրոնական թեստ անցնեն, կամ ահաբեկչության մեջ կասկածվողների ընտանիքների անդամները պետք է կտտանքների ենթարկվեն կամ նույնիսկ սպանվեն», մարդու իրավունքների միջազգային օրենքների խախտում են:
Քլունին նշել է, որ մտավախություն կա, որ նման բաներ ԱՄՆ-ում իսկապես տեղի կունենան: Սակայն Թրամփի որոշ ծրագրեր, ամեն դեպքում, իրավաբանին դուր են գալիս: Մասնավորապես, ԻՊ-ի դեմ պայքարն առաջնային խնդիր դարձնելու մասին հայտարարությունը:




























