«Թինթինի արկածները» շարքի «Լուսնի ճանապարհորդները» կոմիքսի բնօրինակ նկարը Փարիզում վաճառվել է 1.55 մլն եվրոյով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
50x35 սմ չափսի նկարը չինական ներկով է արված: Հեղինակը բելգիացի նկարիչ Ժորժ Ռեմին է, որը հայտնի է Էրժե անունով: Նկարում Թինթինն է, նրա շունը՝ Փաթիլը եւ Կապիտակ Հեդոքը: Տիեզերագնացների կոստյումներով հերոսները քայլում են Լուսնի վրայով եւ նայում Երկրին:
Նշենք, որ Էրժեի նկարներից մեկը եւս մեկ ռեկորդ է սահմանել: Երկու տարի առաջ Թինթինի մասին կոմիքսներից մեկի երկու էջանոց նկարն ամերիկյան երկրպագուներից մեկը գնել է 3.7 մլն դոլարով:
«Լուսնի ճանապարհորդները» «Թինթինի արկածները» շարքի լավագույն կոմիքսներից է համարվում: Այն թողարկվել է 1954 թվականին:




























