Ինդոնեզիայի Արեւելյան Ճավա նահանգի ափերին նավը բախվել է նավակին. 15 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին գրում է Սինհուա գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:10-ին, Վիետնամի դրոշով նավարկող նավի եւ ինդոնեզական նավակի միջեւ, որում 27 մարդ է եղել: Բոլոր կորածները նավակի ուղեւորներն են: Մյուս 12 ուղեւորներին փրկարարները տարհանել են:
Կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են:




























