Փարիզից 26 կմ դեպի հարավ-արեւելք Էվրի քաղաքի ստորգետնյա կայանատեղիում զրահաբաճկոններ, ատրճանակներ, ավտոմատ հրազենի փամփուշտներ եւ երեք ականանետ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է RFI-ը:

Կայանատեղին գտնվում է մեծ առեւտրի կենտրոնի եւ RER-ի կայարանի հարեւանությամբ: Էվրիի դատախազությունում հայտարարել են, որ առայժմ վկայություններ չունեն զինանոցի տիրոջ եւ հայտնաբերվածի օգտագործման նպատակների մասին:

Վերսալի քրեական ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ կազմակերպված հանցավորության հարցերով զբաղվող ստորաբաժանման հետ: