Հնագետները Բրիտանիայում Սթոունհենջի մերձակայքում կրոնական համալիր են գտել: Պարզվում է՝ սա նախապատմական գտածո է, 5650 տարեկան:

Ըստ Oane-ի՝ կրոնական կենտրոնը կառուցվել է Սթոունհենջից առաջ: Անհայտ աստվածներին նվիրված համալիրը տեղակայված է Սթոունհենջից դեպի հյուսիս-արեւելք: Պեղումները գիտնականներին թույլ են տվել եզրակացնել, որ բրիտանական հողը կրոնական է եղել նաեւ հսկայական քարե շինության ի հայտ գալուց առաջ:

Հնագետներն առայժմ մաքրել են համալիրի միայն քսան տոկոսը, բայց նույն սա թույլ է տալիս պատկերացում կազմել հնագույն բրիտանական բնակավայրերի կենցաղի եւ հավատքի մասին: