Ամերիկյան ոստիկանությունը գտել է նորածին Սոֆյային, որը կորել էր մոր սպանությունից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Քանզասի Ուիչիթո քաղաքի ոստիկանապետ Գորդոն Ռամզին հայտարարել է, որ 27-ամյա Լաուրա Աբարկի-Նոգիդիի սպանության մեջ կասկածվողները երեխային Թեխաս են տարել:

8 օրական Սոֆյային գտել են Դալլասում: Նա չի տուժել: Ռամզիի տեղեկացմամբ՝ ոստիկանությունը երկու կասկածյալի է ձերբակալել: Նրանք ճանաչել են սպանված կնոջ ընտանիքին:

Նոյեմբերի 17-ին Աբարկի-Նոգիդիի ընկերն աշխատանքից տուն է եկել եւ հայտնաբերել նրա դին: Ոստիկանությունն ու հարազատներն այդ օրից ի վեր փնտրում էին երեխային: