Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Մանշիյաթ Նասր շրջանում ինքնաշեն ռումբի պայթյունի հետեւանքով 6-ամյա աղջիկ է զոհվել, մեկ տղա էլ վիրավոր է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Վաֆդ» պարբերականը:

Բակերից մեկում երեք երեխաներ աղբի մեջ առարկա են գտել, որն արտաքինից գնդակի է նման եղել, եւ որոշել են խաղալ: Երբ աղջնակը դիպել է «գնդակին», ուժեղ պայթյուն է որոտացել:

Աղջիկը տեղում մահացել է, 7 տարեկան տղան բեկորային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել: